«Պարզվում է՝ ՀՀ Կենտրոնական բանկը գտել է այն «սպեկուլյանտներին», որոնք նպաստել են դրամի արժեզրկմանը: Ինչպես հայտնի է՝ պաշտոնական հայտարարություններում, այդ թվում նաև՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախորդ օրը տարածած հայտարարությունում, նշվում էր, որ ստեղծված իրավիճակն առավել վատթարացել է ինչ-որ անձանց կամ կազմակերպությունների կողմից կազմակերպված սպեկուլյացիայի հետևանքով:

Հայտնի է՝ նման ծավալի տնտեսական ցնցումներ առաջացնելու համար հսկայական ֆինանսական միջոցներ են հարկավոր: Հայաստանում նման գումարներ տնօրինող մարդիկ այդքան էլ շատ չեն, և բոլորն էլ ՀՀ ԿԲ-ին ու Կառավարությանը հայտնի են:

Երեկ ՀՀ ԿԲ-ից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ ներկայումս վարչական վարույթում կա 16 գործ: «Մենք կհրապարակենք բոլորի տվյալները, կան որոշակի օրենսդրական գործընթացներ, որոնք այժմ ընթանում են, ու այդ ամենի ավարտից հետո կհրապարակվեն»,- թերթի փոխանցմամբ հայտնեցիլ են Կենտրոնական բանկից։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։