Ժամանակակից տեխնոլոգիաների և համակարգչային ծրագրերի զարգացումը ընթանում է սրընթաց տեմպերով, և շատ հաճախ մարդիկ չեն հասցնում տեղեկանալ բոլոր նորամուծություններին, որոնք հայտնվում են նրանց կյանքում: 21-րդ դարի այս կատաղի մրցավազքում ծրագրային ապահովմամբ զբաղվող տարբեր ընկերություններ փորձում են միշտ լինել առաջինը և մատուցել լավագույնը:

Ամերիկյան VMware ընկերությունը հանդիսանում է վիրտուալացման համար ծրագրային ապահովման խոշորագույն մշակողը: Միջազգային ճանաչում ունեցող այս ընկերությունն այսպիսի բարձրունքների է հասել համառ աշխատանքի, նոր գաղափարների և հուսալի գործընկերների շնորհիվ: Ժամանակակից սպառողը այժմ չի բավարարվում միայն որակյալ ով, կամ միայն գեղեցիկով: Անհրաժեշտ է նաև կարողանալ ճիշտ ներկայանալ հասարակությանը, ինչը իրական է դառնում ընտրված մարքեթինգային քաղաքականության շնորհիվ:

Հայկական շուկայում ստեղծելով ամուր հիմքեր և հաշվի առնելով գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերության ձեռքբերումները համաշխարհային ճանաչում ունեցող այս ընկերությունը ներկայանում է նոր գովազդային կրիչի միջոցով: Երևանում արդեն իսկ շրջում է յուրօրինակ դիզայնով ավտոբուսը՝ հայտնի ապրանքանիշը մոտեցնելով քաղաքին: