Կան աքսեսուարներ որոնք կարող են լրացնել ոճդ ու անգամ ամենասովորական հագ ու կապը դարձնել գրավիչ: Այդ աքսեսուարների թվին են պատկանում շարֆերը, որոնք կարող են ամբողջացնել մարդու արտաքին տեսքը՝ անգամ ամենահասարակ հագուստի հետ համադրվելով: Շարֆերը բացի նորաձև լինելուց, նաև անհրաժետ են ցուրտ եղանակներին: Այսինքն համատեղվում է օգտակարն ու հաճելին: