ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերման նպատակով Պաշտպանության նախարարության գործողություններն անթերի է համարում, իսկ Արտաքին գործերի նախարարության աշխատանքում որոշ թերություններ է տեսնում։

Ըստ նրա՝ սակայն դիվանագիտությունն այնպիսի կատեգորիա է, որ բոլոր դետալներին չենք տիրապետում և պետք էլ չէ, որ տիրապետենք:

«Կուլիսների հետևում դիվանագետներն ավելի շատ աշխատանք են տանում, քան հայտարարություններում»,- ասաց նա և ավելացրեց, թե չի կարծում, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանձնարարություններ է տվել դեսպաններին:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա  Ալեքսանդր Արզումյանն ասաց.«Միջազգային հանրության արձագանքը շատ ադեկվատ էր և այդտեղ անմասն չի մնում դիվանագիտությունը»,-ասաց նա:

ԱԺ պատգամավոր Ալքսանդր Արզումանյանը պատասխանելով հարցին, թե չեք կարծում, որ Ադրբեջանի այս պահվածքը հետևանք է նրա, որ միջազգային հանրության հայտարարություններն անհասցե են, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց, որ, իհարկե, ցանկալի կլիներ, որ միջազգային հանրությունը դատապարտեր, նույնիսկ Ադրբեջանին Հաագայի դատարանի առաջ կանգնացնեին, «սակայն պետք է հասկանանք, որ միջազգային հանրության դարդն ու ցավը չի կտրվել, որ կողմերից մեկին պատժի»։

 Պատգամավորը նշեց, որ ենթատեքստում երևում էր, թե ում էր ուղղված միջազգային հանրության կոչը, կողմնակալ լինելը ճիշտ չէր լինի, և ավելացրեց, որ կային խիստ ձևակերպումներ, որոնք մինչ այդ չեն եղել:

Մեկ այլ լրագրողի հարցին որպես պատասխան պատգամավորը հավելեց, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը, սակայն գտնում է, որ Ադրբեջանը ոչ ադեկվատ պատասխան է տվել, որովհետև ակնհայտ էր, որ ուղղաթիռն անզեն է:

Պատգամավորը գովասանքի խոսքեր ասեց Պաշտպանության նախարարությանը հրաշալի աշխատանքի համար՝ «Ես գովասանքի խոսք եմ ասում Պաշտպանության նախարարությանը» և հավելեց, որ պետք է Պաշտպանության նախարարությանը թողնելք որոշի, թե ինչ պատասխան պետք է տրվի և երբ: