27 ամյա արգենտինացին համաշխարհային ֆուտբոլում արդեն երկու շատ կարևոր ռեկորդ է սահմանել դառնալով Իսպանիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու: 

«Մեսսին «Բարսայի» և ֆուտբոլի համար անում է այն ինչը չի կրկնվի երբեք: Մենք երբեք չենք տեսնի խաղացողի, որը կհասնի այն ամենին ինչին Մեսսին այսքան կարճ ժամանակում: Ես շատ ուրախ էի, երբ Մեսսին «Սևիլիայի» դարպասը գրավելով դարձավ ռեկորդակիր: Ես չեմ հասկանում ինչպես կարելի է չսիրել Լեոին: Պետք է հաճույք ստանալ նրա խաղից, քանի դեռ կարող ենք, որովհետև երբ նա լքի «Բարսան» բոլորը կհասկանան, թե ինչ մեծագույն խաղացող է նա» - ասել է ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Անրին: