Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Բարսելոնան 5:1 հաշվով հաղթեց Սևիլիային:

Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղիակ դարձավ Լիոնել Մեսսին: Այդպիսով 27-ամյա արգենտինացին Իսպանիայի առաջնություններում իր խփած գոլերի ընդհանուր թիվը հասցրեց 253-ի և դարձավ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն:

Այդ ցուցանիշով Մեսսին գերազանցել է «Ատլետիկ»-ի լեգենդար հարձակվող Թելմո Սարային, ով 1940-1955 թթ ժամանակահատվածում:

Նշենք, որ Մեսսին Իսպանիայի առաջնությունում 289 խաղ է անցկացրել: