«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Առաջիկայում ևս մեկ աղմկոտ պաշտոնանկության մասին կարող է հայտարարվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունների վերնախավում այն կարծիքին են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է պաշտոնանկ անի ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: Հիշեցնենք, երբ լրագրողները Արման Սահակյանից մեկնաբանություն էին խնդրել կառավարության վերջին նիստում Հովիկ Աբրահամյանի կողմից նրա վրա ձայնը բարձրացնելու կապակցությամբ, ՊԳԿՎ պետն ասել էր, որ վարչապետը ձայն չի բարձրացրել իր վրա, եթե բարձրացներ, համարժեք պատասխան կստանար:

Հովիկ Աբրահամյանի բացասական վերաբերմունքը բարձրաստիճան երիտհանրապետականների նկատմամբ բոլորին է հայտնի, և Սահակյանի հոխորտալն էլ դրանով է պայմանավորված: Ստեղծված իրավիճակում ՀՀԿ ԳՄ շատ անդամներ կարծում են, որ Աբրահամյանը ոչ միայն «իրավունք ունի», այլև, ինչ-որ առումով, «պարտավոր» է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն պաշտոնանկ անել: Հակառակ դեպքում անչափ նվաստացուցիչ իրավիճակում կհայտնվի»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: