The Legatum Institute հետազոտական խումբը հերթական անգամ կազմել է պետությունների բարեկեցության ինդեքսը: Այս անգամ ներառված է եղել մասնակցել է 142 երկիր, որոնք ներկայացնում են երկրագնդի բնակչության 96%-ը և համաշխարհային ՀՆԱ-ի 99%-ը:

Բարեկեցիկ պետությունների վիճակագրությունը կազմելիս մասնագետները հիմք են ընդունել 8 հիմնարար ցուցանիշներ՝ տնտեսություն, ձեռներեցություն, կառավարում, կրթություն, անձնական ազատություն, առողջապահություն, անվտանգություն և սոցիալական կապիտալ:

2014թ-ի տվյալներով՝ Եվրոպայի ամենաբարեկեցիկ պետություններն են Նորվեգիան, Շվեյցարիան և Դանիան: Բացի այդ, լավագույն տասնյակում են նաև Շվեդիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները: Մեծ Բրիտանիան հայտնվել է 13-րդ հորիզոնականում՝ մեկ հորիզոնականով առաջ անցնելով Գերմանիայից: Իսկ Ֆրանսիան 21-րդ տեղում է: