«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռը ոչ միայն հայի, այլև՝ մարդկության կողմից պետք է դատապարտվի: Նա մասնավորապես ասել է. 

«Որևէ պատճառ չկա, որ Արցախի ուղղաթիռը 150մ մոտիկությամբ զորավարժության մասնակցեր, սա ևս պատասխան է պահանջում արդեն հայկական կողմից, թե ինչպես է լինում, որ Արցախի դիրքերից 350մ հեռավորության վրա է թռիչք կատարել, իսկ հայկական կողմից հեռավորությունը 150մ է»: 

Կուսակցության առաջնորդը իր ելույթում անդրադարձավ նաև այլ հարցերի, որոնց ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ 1in.am-ի տեսանյութում: