ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ավելի կոշտ լինեն Ադրբեջանի վերաբերյալ իրենց հայտարարություններում, որոշումներում, քանի որ Ադրբեջանը սովորել է «կապրիզ» անելուն,- այս մասին խոսում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը, որ արդեն 5-րդ օրն է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտ հացադուլ է անում՝ պահանջով, որ ԵԱՀԿ–ն քայլեր ձեռնարկի ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊՆ զինուժի խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը տարածքից դուրս բերելու ուղղությամբ։

Մանրամասները Թերթ-ի տեսանյութում՝