Չորեքշաբթի՝ նոյեմբերի 19-ին, Երևանի «Չաո Բամբինո» մանկական սրճարանում, փուչիկների պայթյունից երեխաների վիրավորվելու կապակցությամբ Yerevannews.am պարզաբանումումներ է ներկայացրել սրճարանի տնօրեն Գրիշա Հարությունյանը:

Սրճարանի արարողությունների դահլիճում ծննդյան տարեդարձի տորթը կտրելու ժամանակ, սեղանի մոտ պայթել են փուչիկները, ինչից հետո ծնողների և երեխաների շրջանում շփոթմունք է առաջացել երեխաները սկսել են լացել, իսկ ծնողները շտապել են օգնություն ցուցաբերել երեխաներին։

Սրճարանի տնօրեն Գրիշա Հարությունյանի խոսքով, նրանք չափազանց ուշադիր են բոլոր երեխաների նկատմամբ «մեր սրճարանում մշտապես մեծ ուշադրություն է դրձվում երեխաներին, ծնողներին և ուղեկցողններին մենք հոգ ենք տանում, որ ամեն ինչ լինի բարձր մակարդակի: Իրականում մենք չենք կարող ստուգել սրճարանին փուչիկներ մատակարարող ընկերությանը, թե ինչ գազով են դրանք լցվում: Համագործակցությունից առաջ փուչիկների մատակարար հանդիսացող անձը ներկայացրել էր հելիում գազով լիցքավորված փուչիկներ մատակարարելու լիցենզիա ինչը մեզ համար հիմք է հանդիսացել նրա հետ համագործակցելու:

«Չաո Բամբինո» սրճարանի տնօրեն Գրիշա Հարությունյանը իր խոսքում նշեց նաև, որ «այն ինչ տեղի ունեցավ մեր սրճարաննում դա անսպասելի և ցավալի դեպք էր, մեզ իրականում մեծ ցավ է պատճառում այն, ինչ տեղի ունեցավ և մենք հայցում ենք ծնողների և առաջինը երեխաների ներողամտությունը մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որ երեխաները մշտապես ժպտան դա է մեր առաքելութունը և նպատակը: Եվս մեկ անգան հայցելով երեխաների և նրած ծնողների ներողամտությունը մեր պատրաստակամությունն ու աջակցությունն ենք հայտնում միջոցառմանը ներկա բոլոր մասնակիցներին և պատրաստ ենք լինել նրանց կողքին և կրկին ու կրկին ժպիտներ պարգևել երեխաներին»: