««Ժամանակի» տեղեկություններով՝ իրավապահները զբաղվում են Արագածոտնի մարզպետարանի շինարարական ծրագրերի աշխատանքներով: Պատճառը անցած տարի կառուցված և վարչապետի մասնակցությամբ մեծ շուքով բացված, Արագածոտնի մարզի Օշականի Շաղվարդ գետի վրա կառուցված 18 մետր երկարությամբ և 3 մետր լայնությամբ կամրջի շինարարությունն է:

Պարզվում է՝ Օշականի սեփականաշնորհված այգիները գյուղին միացնող Շաղվարդի կամրջի շինարարության համար բյուջեից հատկացվել էր 20 միլիոն դրամ, սակայն, մասնագետների կարծիքով, կամրջի վրա ծախսվել է շատ ավելի քիչ գումար, մոտ 6-8 միլիոն դրամ, իսկ մնացածը յուրացվել է»,- գրում է թերթը: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: