«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը արդեն 3-րդ օրն է ինչ  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտ է և շարունակում է իր կողմից հայտարարված անժամկետ հացադուլը: Դավիթ Սանասարյանը չնայած աշնանային ցրտին հայտնում է, որ իրեն լավ է զգում և շարունակելու է պայքարը մինչև վերջ: 

Նշենք նաև, որ Դավիթ Սանասարյանը հացադուլը հայտարարել էր ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի հետ վերադարձման:

Նա ասում է նաև, թե իրեն այցելում են քաղաքացիական ակտիվիստներ, համախոհներ, ընկերներ: Երեկ այցելել են ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը։

Մանրամասները` tert.am-ի տեսանյութում: