«Ընդդիմության ներկայացուցիչները ցանկանում են առանձին-առանձին քննարկել և անդրադառնալ բոլոր հարցերին: Իսկ բանակցություններն ամեն դեպքում շարունակվելու են, և մենք պատրաստ ենք քննարկել ամեն հարց»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: 

ԱԺ նախագահը կարծում է, որ 12 կետերի շուրջ խորհրդարանական ընդդիմադիր և իշխանական ուժերի միջև երկխոսության բացակայության առկա պատճառն այն է, որ ոչ իշխանական ուժերը հրաժարվել են բանակցելուց, սակայն դա ոչնչով չի ազդի հետագա աշխատանքների վրա:

Նշենք նաև, որ այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել և անդրադարձել են Հովիկ Աբրահամյանի 12 կետերի վերանայման մասին առաջարկին: Սակայան, հանդիպումից հետո ուժերը հայտարարել էին, թե բանակցություններն անհաջող են ընթացել: