«Եթե հայկական կողմը ձեռնարկի ցանկացած տեսակի ռազմական գործողություն, ադրբեջանական բանակը հակառակորդին կհասցնի ավերիչ և աննախադեպ հարված, որը կբերի մասսայական կորուստների: Սրա հետևանքները հայկական կողմը կհիշի երկար ժամանակ»,- այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ: 

Ադրբեջանական կողմը՝ կորցնելով իրականության զգացումը, հայկական կողմին մեղադրում է պրովոկացիոն գործողությունների իրականացման մեջ, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ոչ սթափ գնահատման մեջ: Այնինչ հենց ադրբեջանցիների կողմից հրապարակված տեսագրությունները պարզ կերպով ցուցադրում են տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորներին: