Մեր ժամանակներում բավական բարդ է ապրել առանց օգտվելու բանկերից: Ավելին՝ բանկի միջամտությունը մեր կյանքում ոչ միայն կարևոր է, այլ նաև, կարելի է ասել, դարձել է պարտադիր: Մարդիկ շարժվելով ժամանակին համընթաց, երբեմն բազմաթիվ խնդիրների պատճառով չեն կարողանում ինչպես հարկն է ապրել կամ բարելավել կյանքը: Բանկից օգտվելը կարող է հարթել այդ պահին գոյացած խնդիրը: Բանկը լավագույն միջոց է բիզնեսի զարգացման համար:

Մրցակցայն իրականության մեջ հաճախ բանկը մտածելով իր հաճախորդների մասին ՝ նոր ու լավ պայմաններ է ստեղծում ու առաջարկում սպառողին: Բանկերը հոգալով իրենց ճանաչելիության մասին, ինչպես նաև սպառողին՝ իրենց տված հնարավորություներին ծանոթացնելու մասին՝ փորձում են իրենց գովազդը դարձրեց հասարակության լայն շերտերին հասանելի ու միշտ սպառողի տեսադաշտում: Բանկերից մեկը իր այս մեծ հնարավորությունն ընձեռնեց «Մոշն Թայմ» արտաքին գովազդով զբաղվող Հայաստանում առաջատար ընկերությանը՝ համագործակցելով վերջինիս հետ: Այսուհետ գովազդը շրջում է քաղաքում՝ փակցված ավտոբուսներին: