«Հին Էրիվան» ընկերության սեփականատեր Մանվել Տեր Առաքելյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, արդեն բազմաթիվ դատական քաշքշուկների «Յունիբանկ» ՓԲԸ-ի և «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև սկիզբ առած հակամարտության լուծման ուղիների համար: 

YerevanNews.am-ը տեղեկացավ, որ դատարանը  բանկի պահանջով հունվարի 21-ից «Հին Էրիվանը» ճանաչել է սնանկ և Մանվել Տեր Առաքելյանի խոսքով, արդեն 10 ամիս է, ինչ դատավոր Ալեքսանդր Սուքոյանի նախագահությամբ ցուցակների հրապարակման անհարկի հետաձգումներ են իրականցվում:

Սեփականատեր նշում է, որ վերջին 10 ամիսների սնանկության գործով և առավել ևս 5 տարիների ընթացքում իրենք կարողացել են ապացուցել, որ գործընթացը՝ անիրավ տիրել ու զավթել ուրիշի ունցեվածքը, այդքան էլ հեշտ չի, քանզի իրավական դաշտում իրենք ամբողջովին ճիշտ են ու ժամկետնանց պարտավորություններ չունեն:

«Այս 5 տարիների ընթացքում մենք թե փաստաթղթերով, թե բարոյապես ապացուցեցինք, որ դա «շառ» է, որպեսզի կարգալույծ անեն ու կարողանան տիրանալ 25 տարվա կայացած ընկերության անշարժ գույքին»,- ասաց Մ. Տ. Առաքելյանը՝ հավելելով, որ «Յունիբանկի» տնօրեն Վարդան Աթայանի կողմից իր ղեկավարած ընկերությունը անհիմն գցվել է ժամկետնանց վարկառուների ցուցակ ու հինգերորդ տարին է ընկերությունը չի կարողանում ապացուցել մի պարզ ճշմարտություն, որ  բանկի կողմից իր հաշիվներից գանձվել է 105.000 դոլար՝ ճանաչելով ընկերության պարտավորությունները ժամկետանց: 

«Հին Էրիվան» ընկերությությունը իր գործողություններում սխալ թույլ չի տվել, իսկ դատական ատյաններում ամեն կերպ փորձում են Վ. Աթայանի գործողություները արդարացնել»,- նշեց սեփականատերը, ասելով, որ մի շարք քրեորեն պատժելի հոդվածներով դիմել են համապատասխան մարմիններին Վ. Աթայանի դեմ քրեական գործ հարուցելու նկատառումներով, ինչը մինչ օրս չի հարուցվել, քանի որ Վ. Աթայանը իր կողքին ստեղծել է քավոր սանիկական սարդոստայն և օգտվում է անպատժելիության քվեից:

Սեփականատերը փաստում է, որ եթե Աթայանի կողմից սխալներ թույլ տված չլինեին, ապա դատական այդ քաշքշուկը ավարտված կլիներ դեռևս 2011 թվականին՝ ի օգուտ բանկի:

Ընկերություն բաց նամակում ստեղծված իրավիճակի 2 ճանապարհ է նշում: Առաջինը, որ եթե բանկն ընդունում է, որ համաձայնագրերը ստորագրված են եղել, ապա կպարզվի, որ «Հին էրիվանը» ժամկետնանց պարտավորություններ չունի և չի էլ ունեցել ու անհիմն են եղել այսքան տարվա հեղինակազրկումներն ու քաշքշուկները: Երկրորդ հարցը վերաբերում է բանկի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի այն պնդմանը, որ որ Վ. Աթայանը գործել է չկնքված համաձայնգրի հիման վրա, ապա դա ՀՀ օրենսգրքով քրեորեն պատժելի արարք է:

Սեփականատերը դիմում է ՀՀ Նախագահի օգնությանը, քանի որ տարիների իր պայքարի արդյունքում հասկացել է մի բան, որ եթե հանդիպում ենք քավոր սանիկական- սարդոստայնի, ապա քո մածունը միշտ սև է և ինչպես միշտ դու սխալ էս: 

Կից ներկայացնում ենք նաև նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը: