Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում տեղեի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 AR 709 պ/հ (վարորդը` Ռ. Օ., ծնվ. 1984 թ.) և «Մերսեդես» մակնիշի 41 DS 001 պ/հ (վարորդ` Դ. Ս., ծնվ.1984 թ.) ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը