«Գյուղատնտեսության բյուջեին անցած տարվա համեմատ 11 տոկոսով ավելի շատ գումար է հատկացված՝ 17 մլրդ դրամ: Անցած տարի գյուղատնտեսության նախարաությունը հաշվետու եղավ իրեն հատկացված գումարների միայն կեսին: 8 մլրդ դրամի համար նա հաշվետվություն ներկայացրեց, մյուս կեսի համար հրաժարվեց հաշվետու լինել, որովհետև համարվեց, որ դա իր տնօրինության տակ չի:

Բյուջեյի քննարկման երկրորդ մասը, երբ փորձեցինք լսել, մեկ շաբաթ անց պարզվեց, որ մարդ չկար ներկայացներ: Գյուղատնտեսության աջակցության ծրագրերը ամբողջությամբ մտնում գյուղնախարարի անմիջական հսկողության տակ, ինչի վառ ապացույցն է հաշվետվության երկորդ մասի բացակայությունը՝ 8 մլրդ-ի համար: Այդ գումարն ամբողջությամբ փոշիացվել է ինչ-որ մոզամբիկից հրավիրված մասնագետի միջոցով, որ մեր գյուղացիներին պատվաստել սովորեցնի»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Հայրենական ապրանք արտադրողների նախագահ Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց գյուղնախարարության խնդիրները. «Այն միջոցները, որոնք գնում է գյուղնախարարության սուբսիդավորմանը այս տարի ավելացել է, մոտավորապես 1 մլն դրամ: Ես կարծում եմ, որ գյուղնախարարությունը միշտ պետք է պետության ուշադրության կենտրոնում լինի: Մեր աղքատիկ բյուջեն չունի միջոցներ, որ գյուղնախարարությանը հատկացնի 10-ից 13 տոկոսից ավել գումար, ինչպես անում է Ռուսաստանը: Դրա համար էլ մենք ունենք այն, ինչ ունենք: Մեր հարցումները, հարցադրումները հանգեցրին նրան, որ այսօր կառավարությունը քննարկում է սահմանամերձ գյուղերում ազատ տնտեսական գոտիներ դարձնելու հարցը»:

ԲՀԿ-ական պատգամավորը հայտնեց, որ մեր բյուջեի սուղ պայմաններում անգամ մենք ճիշտ չենք ծախսում մեր միջոցները. «Մեր բյուջեն սուղ է, բայց անհիմն ծախսերն են շատ: Եթե մենք աջակցության ծրագրի վրա ծախսել ենք գյուղնախարարությանը տրամադրվող ամբողջական գումարի կեսը և ըստ վերահսկիչ պալատի հիմնականում մեղմ ասած ոչ արդյունավետ: Պետք է վերահսկենք մեր բյուջեն այնպես, որ գոնե եղած գումարները գնան ճիշտ ուղղությամբ»: