«Եռակողմ հանդիպումը կարող է նշանակել մի բան, որ դեռևս կա հնարավորություն հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու: Բացի հանդիպման մասնակիցներից ոչ ոք չգիտի հանդիպման ընթացքում քննված հարցերի մանրամասները: Սակայն, անուղակի ձևով կարելի է դատողություններ անել: Մինսկի համանախագահների կազմակերպված այս հանդիպումներից կարելի է եզրակացնել, որ ակտիվացվել է նրանց աշխատանքը: Միանշանակ դա կարեի է գնահատել դրական, որովհետև Ադրբեջանի ճիգերը հանդիպումներին ներկա չգտնվել կամ Մինսկի ձևաչափից խուսափել չիրականացան»,- հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց ՀՀԿ-ից Մանվել Բադեյանը:

Մ. Բադեյանը ադրբեջանական կողմի խուսափումների մասին եզրակացություններ արեց. «Մինսկի խումբը այս պրոբելը ուսումնասիրել է ամբողջովին և արդյունքում պարզ է, որ Ադրբեջանի համար ցանկալի լուծումներ չեն արձանագրվել: Ադրբեջանը փորձում է փաստորեն գնալ այնպիսի հարթակներ, որտեղ այսպիսի խորությամբ չեն քննվել Ղարաբաղյան հարցը»:

«Ադրբեջանը երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած հայտնում է, որ պետք է Ղարաբաղը իր կազմում լինի, իսկ Հայաստանի համար դա ընդունելի չէ: Ես չեմ գտնում, որ կարգավորման մասին խոսել հիմա արժե, դեռ վաղ է: Ես չեմ պատկերացնում, որ մոտակա ապագայում կողմերը կգան համաձայնության»,- եզրակացրեց Մանվել Բադեյանը:

Հանրահավաքի մասին ՀՀԿ-ական պատգամավորը հայտնեց, որ. «Հանրահավաքի միջոցով իշխանափոխություն անել հնարավոր չէ: Շատ լավ է, որ մեր օպոզիցիան ակտիվ է, բայց հանրահավաքի հարթակներից կանգնած խշխանափոխություն անել հնարավոր չէ: Սահմանադրությամբ կա հատուկ հոդված, որտեղ նշված է իշխանափոխություն անելու ողջ կարգը»: