Մեր օրերում միակ բանը, որը կարծես մարդուն չի բավականացնում դա ժամանակն է: Աշխատող մարդը, հոգատար ծնողը, ուսանողը և առհասարակ բոլորը չափազանց զբաղված են և շատ հաճախ ուղղակի ֆիզիկապես անհնար է դառնում ճիշտ ժամնակին կատարել որևէ աշխատանք, կամ ուղղակի կատարել տան համար անհրաժեշտ գնումները, նվիրել ծաղկեփունջ հարազատ մարդու և այլն: Ժամանակակից մարդու կյանքում այս բոլոր հարցերի համար կա մեկ հասարակ պատասխան՝ առաքում:

Եվ իսկապես, որքան է այս ծառայության մատուցումը և հասանելիությունը հեշտացնում մեր առօրյան: Նույնիսկ չափազանց ծայրահեղ դեպքերում և ամենաբարդ խնդիրներին հնարավոր է լինում լուծում տալ այսպիսի ծառայությունների մատուցող ընկերությունների շնորհիվ: Օրինակ՝ երբ խանութը, որտեղից կարելի էր ձեռք բերել Ձեզ անհրաժեշտ ապրանքը, փակվում է 15 րոպեից, իսկ քաղաքում ճանապարհներին կրկին խցանում է, օգնության է գալիս համապատասխան ծառայությունը: Նմանատիպ անհանգստություն պատճառող իրավիճակները հեշտությամբ հնարավոր է լինում կարգավորել պրոֆեսիոնալ և պատասխանատու առաքիչների միջոցով:

Հայաստանյան շուկայում արդեն իսկ գործում է «Անի պլյուս առաքում» ծառայությունը, որը գեղեցիկ լուծումներ է առաջարկում ցանկացած անելանելի թվացող իրավիճակից: «Անի պլյուս առաքում» ծառայությունը հաջողության ճանապարհին կարևորում է նաև ճիշտ իրականացվող գովազդային քաղաքականությունը: Այս պատճառով ընկերությունը համագործակցում է Երևանում արտաքին գովազդի ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերության հետ: Քաղաքում արդեն իսկ շրջում են յուրօրինակ դիզայներական լուծումներով ավտոբուսները, որոնք առաքման ծառայությունը էլ ավելի հասանելի են դարձնում հայ հասարակությանը: