Երիատասարդ երգիչ Ռոմիկ Թովմասյանը, ով երաժշտասեր հանրությանն ավելի հայտնի է Ռոմա Թոմաս բեմական անունով, հայտնեց, որ շատ շուտով հանդիսատեսին կհանձնի իր նոր՝ թվով երկրորդ տեսահոլովակը: Ռոմա Թոմասի դեբյուտային «Գիշեր» տեսահոլովակն ընդամենը ամիսներ առաջ է լույս աշխարհ եկել, բայց արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից: 

Նոր «Վերադարձիր» երգի հեղինակը նույնպես Արթուր Գալստյանն է, իսկ համանուն երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը՝ Սուրեն Թադևոսյանը: Ռոմա Թոմասը, բացի Արթուր Գալստյանից և Սուրեն Թադևոսյանից, անհատական շնորհակալություն հայտնեց նաև կիթառահար Կարո Սարաֆյանին, ում անզուգական կիթառի ձայնն արդեն երկրորդ անգամ զարդարում և յուրահատուկ էֆեկտ է հաղորդում Ռոմայի երգերի երաժշտությանը:

Ձեզ ենք ներկայացնում Ռոմա Թոմասի «Վերդարձիր» տեսահոլովակի նկարահանման ընթացքում կատարված լուսանկարները, իսկ տեսահոլովակին սպասեք ընդամենը մի քանի օր:

Հիշեցնենք, որ Ռոմա Թոմասը իր Youtube ալիքում արդեն հրապարակել է տեսահոլովակի թրեյլերը: