«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում երեկ տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի թոռների մկրտության արարողությունը։

Արարողությունն անցնում էր բավական համեստ, ու մասնակիցների թիվը մեծ չէր։ Բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չկար։ Այնտեղ էր միայն Աբրահամյանի մորաքրոջ թոռը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը։

Ի դեպ, մկրտության արարողությունը կատարում էր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Արարողությունը երկար չտևեց՝ մի քանի րոպե ընտանիքի անդամների և թոռների հետ լուսանկարվելուց հետո նրանք հեռացան»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: