Երեկ երեկոյան Այնթափ գյուղի 40-ամյա բնակիչ Սամվել Թովմասյանին «Արմենիա» ԲԿ-ից ձերբակալել են գողության մեղադրանքով:  

«Երեկ երեկոյան Սամվել Թովմասյանին հիվանդանոցից ձերբակալել են 177-րդ հոդվածի 2-րդ մասով»,- YerevanNews.am-ին հայտնեց Սամվել Թովմասյանի փաստաբան Գայանե Գալոյանը:

«Այս պահին ես ամեն ինչ փորձում եմ անել, որ ինչ-որ կերպ օգնեմ Սամվելին: Դեռ արդյունքները պարզ չեն»: Ըստ Գայանե Գալոյանի մեղադրանքները լրիվ իրականությանը չեն համապատասխանում:

Այն հարցին, թե ինչու է ինքնասպանության փորձ կատարել փաստաբանը մեկնաբանեց. «Նրա քրոջ որդուն և կեսրարին ձերբակալել են, և դրանից խուսափելու համար նա դիմել է այս քայլին»:

40 ամյա Սամվել Թովմասյանի առողջական վիճակը անհայտ է: Նրա առողջական վիճակի մասին անգամ իր փաստաբանոը ոչ մի տեղեկություն չուներ: Տիկին Գալոյնաը հայտնեց նաև որ ձերբակալելուց հետո չի կարողացել հանդիպել Սամվելի հետ:

Հիշեցնենք, որ երեկ ոչ սթափ վիճակում 40-ամյա Սամվել Թովմասյանը սպառնացել է նետվել Կիևյան կամրջից: