Նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Էդգար Ղազարյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)»:
Հիշեցնենք նաև, որ Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հեռանալու մասին լուրերը տարածվեցին հոկտեմբերի 23-ից: Որպես հեռանալու պատճառ նշվում են մի քանիսը: