Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 34 NA 089 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Մեգա Մոթորս» ընկերությանը պատկանող 002 ԼԼ 20 պետհամարանիշով էվակուատորին:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1965 թ. ծնված Հ. Ա.-ի դին: