«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) եղբայրը` Արմեն Սարգսյանը, նշանակվել է ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության ավտոտրանսպորտային բաժնի ղեկավար: Մեր տեղեկություններով` Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է մոտ մեկ ամիս առաջ:

Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու ընկերն է: Բացի այդ` խորհրդարանում շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ նախագահի մոտ արդեն տևական ժամանակ է քննարկվում է նաև Լևոն Սարգսյանին խորհրդարանում աշխատանքի «տեղավորելու» հարցը:

Ըստ մեր տեղեկությունների` տարբերակներից մեկով նախկին պատգամավորը հնարավոր է նշանակվի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խորհրդական»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: