Սիրիական Քոբանի քաղաքում, որտեղ տևական ժամանակ է ինչ «Իսլամական պետության» զինյալների հետ ընթանում են կատաղի մարտեր, մահապատժի են ենթարկել 15-ամյա պատանու՝ ջիհադիստ  զինյալների հետ կապ ունենալու համար: Մահապատիժը իրականացվել է «Ռաքքայի հեղափոխականներ» բրիգադի կողմից: 

Ինչպես հայտնում է «The Independent»-ը՝ վերջին երկու օրվա ընթացքում մահացել են 70 իսլամիստներ: Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձանագրում է բոլոր դեպքերը և դատապարտում երկու կողմերից էլ իրականացվող մահապատիժները՝ դրանք համարելով «պատերազմական հանցագործություն»: 

Հիշեցնենք նաև, որ «Իսլամական պետություն» խբավորման գրոհայինները, որոնք փորձում են գրավել սիրիական Քոբանի քաղաքը, կոալիցիայի հասցրած օդային հարվածների շնորհիվ, հետ են նահանջել: Ըստ տեղեկությունների վերջին օրերին իսլամիստները կորցրել են քաղաքի կառավարման 20 տոկոսը: