ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահները հոկտեմբերի 14-ից 18-ը կատարած արդյունքերի մասին ԵԱՀԿ-ի կայքում հայտարարության են տեղադրել, որի մեջ նշվում է, որ Ռուսաստանից և Ֆրանսիայից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ այցելել են տարածաշրջան պետական պաշտոնյաների հետ հանդիպելու և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելությանը մասնակցելու համար:

Այցի շրջանակում իրենց միացել է միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ինչպես ավելի վաղ նշել էինք, չի կարողացել այցելել տարածաշրջան անձնական պատճառներով:

Բաքվում համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Երևանում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երևանում համանախագահները խորհրդակցություններ են ունեցել նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երկու մայրաքաղաքներում համանախագահները քննարկել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այս ամիս Փարիզում նախատեսվող եռակողմ գագաթաժողովի պատրաստությունները:

Համանախագահները մասնակցել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելությանը: Սահմանի երկու կողմերում անվտանգության պայմանների մասին տեղեկություններ ստանալու համար նրանք հանդիպել են տեղի պաշտոնյաների և հրամանատարների հետ: 

Համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի կողմերին քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և կանխելու քաղաքացիական բնակչության դեմ բռնությունը: