«Այսօր «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում հանդիպեցի քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանին, Վարդան Վարդանյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Վահե Մկրտչյանին, Ալբերտ Մարգարյանին, Ալեք Պողոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Սևակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հավելում.

«Մեծ լիցքեր ստացա նրանց հետ շփումներից. բոլոր տղաներն առանց բացառության՝ ամուր կանգնած են քաղաքացիական պայքարի իրենց դիրքերում»:

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 17-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Շանթ Հարությունյանի, նրա անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյան և նրա ընկերների գործով դատը, որի արդյունքում էլ հրապարակվեց քրեական գործերով դատավճիռը: 

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդը դատապարտվեց 6 տարի ազատազրկման, իսկ նրա որդի Շահենը՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի: Շանթի գործով մյուս մեղադրյալները արժանացան առավել խիստ պատիժների՝ Վահե Մկրտչյանը՝ 7, Ալբերտ Մարգարյանը՝ 6, Սևակ Մնացականյանը՝ 5.5, պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Ավետիս Ավետիսյանը՝ 5-ական տարվա ազատազրկման: