Ադրբեջանում  սկսվել է հուլիսից ձերբակալված հայտնի իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների դատական լսումը, որը կորոշի երկարաձգել ձերբակալվածների կամայական ազատազրկումը, թե՝ ոչ:

Human Rights Watch-ն իր կայքում տարածված հայտարարության մեջ պահանջել է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել նրանց և հանել մեղադրանքները, իսկ նրանց նկատմամբ բռնություններ թույլ տված պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն նույնպես  անհանգստություն էր հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսը շարունակում է մնալ Ադրբեջանում նախնական կալանքի տակ առանց անհրաժեշտ բժշկական օգնության:

Բաքվում ձերբակալված  Լեյլա Յունուսի ձերբակալության հնարավոր պատճառ է համարվում Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելը: