«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայ իրավաբանական միության անդամ Հովհաննես Մարգարյանին: Այս փաստաբանի անունը կապվում է հայտնի օրենքով գող Պզոյի անվան հետ: Այս հանդիպման մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել:

ՀՀ արդարադատության նախարարությունից չհերքեցին, որ Մանուկյանն ընդունել է փաստաբանին:

Մեր տեղեկություններով՝ փաստաբանը հանդիպել է նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչի մասին չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն»,-գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: