«Ես չեմ կարող միանալ համանախագահներին նրանց Երևան և Բաքու այցելությունների ժամանակ՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Վերջինս չի մասնակցի նաև երևանյան հանդիպումներին, որոնք, ինչպես հայտնել էր ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, կկայանան հոկտեմբերի 17-ին:

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: