Սեուլում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությանը մեր մարզիկները դրական արդյունքներ են գրանցել: Պատանի հայ սամբիստները մեկ ոսկի, մեկ արծաթ և 3 բրոնզե մեդալ են բերել հայրենիք:

Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ «Զվարթնոց» օդանավակայանում մեր պատվիրակությանը դիմավորել են ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները՝ զինվորական նվագախմբով, քանի որ մեր թիմի ոսկե և արծաթե մեդալակիրներ Գրիգոր Մխիթարյանը և Սեյրան Սահակյանը, զինծառայողներ են և ներկայացնում են Բանակի կենտրոնական մարզական ակումբը:

 Բրոնզե մեդալ են նվաճել Դիանա Հովհաննիսյանը, Գրիգոր Սահակյանը եւ Լենդրուշ Զատիկյանը: