Միգրացիան հանդիսանում է անհատների կամ սոցիալական խմբերի մշտական բնակավայրի փոփոխության այն գործընթացը, որն արտահայտվում է նույն երկրի այլ տարածաշրջան, այլ աշխարհագրական շրջան կամ այլ երկիր տեղափոխման ձևով: Անհատը, ով մեկնում է այլ երկիր աշխատանքի կամ մշտական բնակություն հաստատելու համար միջազգային տերմինով անվանում են միգրանտ:

Տարբեր ժամանակներում աշխարհում տեղի ունեցած պատերազմները, բնական աղետներն ու տարբեր այլ երևույթներ նպաստել են միգրացիայի գործընթացի անընդհատ աճին:

Միգրացիան լայն հասկացողություն է. առաջին հայացքից լսելով այդ բառը, միայն բացասականն ենք ընկալում, սակայն այն նաև դրական կողմեր կարող է ունենալ: Դա երևի թե այն երկրների դեպքում, որոնք ունեն սպառման մեծ ռեսուրսներ:
Մեզ՝ հայերիս համար, միգրացիան միշտ «ակտուալ» է եղել ու այժմ էլ մոծ տեմպերով շարունակում է աճել:

Երևի թե աշխարհում միգրանտների թվով մենք առաջինների շարքում ենք: Հաճախ չգիտակցելով, միայն ծանր սոցիալական վիճակից ազատվելու համար, արտագաղթելով, մարդիկ հանդիպում են բազմաթիվ խնդիրների ու նույնիսկ դառնում հանցագործությունների զոհ, ինչպիսին օրինակ թրաֆիքինգ է: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար պետք է փորձել տեսնել միգրացիան տարբեր կողմերից:
Այդ հարցում օգնության կգա «Միգրացիայի կողմացույց» տեղեկատվական արշավը, որի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը անօրինական միգրացիայի ռիսկերի մասին:

Գիտակցելով խնդրի կարևորությունը մեր հասարակության շրջանում, ընկերությունը համագործակցում է գովազդային լավագույն ընկերություններից մեկի՝ «Մոշն Թայմ» ընկերության հետ: «Մոշն Թայմ»-ը իր բարեկարգ ու գեղեցիկ ավտոբուսներով իրազեկում է հենց Ձեզ, ով միգուցե այդ պահին հենց մտածում է արտագաղթի մասին, իրազեկվել նախքան այդ քայլին դիմելը:

Երբ քայլում եք Երևանի փողոցներով ու մտածում մեկ այլ երկիր գնալու մասին ու այդ պահին տեսնում եք «Մոշն Թայմ»-ի ավտոբուսը, գրանցեք կամ մտապահեք նշված կայքը՝ խուսափելու հետագա խնդիրներից: