***14:20

«Վարչապետը հակված է, որ թնջուկը լուծի մինչև վերջ, պատրաստ է աջակցելու փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Սակայն, խնդիրներ կան, որոնք կապված են օրենքի հետ, որոնք այս օրերին քննարկամն արդյունքում հայտնվեցին, և վարչապետի հանձնարարականով պատվիրակությունը պետք է հանդիպի պետական ֆինանսների նախարարի հետ: Դրանից հետո արդեն կդիմեն վարչապետին, արդեն խնդրի ուծումն ունենալու առումով»:

Այս խոսքերով հանդես եկավ «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը, ով դուրս եկավ և վերջում խոսեց առևտրականների հետ: Առևտրականները խաղաղ հեռացան, ոմանք կասկածը սրտներում, ոմանք էլ հավատալով, որ վաղը վերջնականապես լուծում կստանա այս խնդիրը:

***13:15

Կառավարության շենքի դիմաց կրկին մարդաշատ է: Առևտրականները այսօր էլ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ խոստացված պատասխանը լսելու ակնկալիքով: Վարչապետից սպասում են վերջնական լուծում տալ իրենց հուզող հարցերին՝ «Շրջանառության մասին օրենքին» տրվելո՞ւ են փոփոխություններ, թե՞ ոչ:

Առևտրականներից շատերը վստահ են բարեփոխումներ լինելու են հօգուտ իրենց, մյուս մասը վստահ չեն դրանցում: Ավարտվել է վարչապետի նշած 3 օրը, հետևանքները տեսնենք ինչ կլինի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, որ տոնավաճառների աշխատողները պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններ, սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին:

Մանրամասները դիտեք 1-ին.am-ի ուղիղ եթերով: