Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 2-5-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ:

Քամին` հյուսիս–արևմտյան 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 3-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով, 4-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում` հոկտեմբերի 2-5-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա անձրևի փոքր հավանականություն: