«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները համացանցում հրապարակել են բրիտանացի պատանդ Ջոն Քենթլիի մասնակցությամբ 3-րդ տեսանյութը, որի մեջ նա քննադատում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի իսլամիստների դեմ պայքարի նախագիծը: 

Ինչպես հայտնում է «Эхо Москвы»-ին՝ լրագրողը մասնավորապես ասել է. «Ցավոք սրտի Բարաք Օբաման ընտրել է կոնֆլիկտի կարգավորման առավել կանխատեսելի ճանապարհը: Օդային հարվածները կօգնեն արևմուտքի երկրներին գրավել և պահպանել իրենց անհրաժեշտ օբյեկտները և շրջանները, որի համար անհրաժեշտ են վերապատրաստված և կարգապահ զորքեր: Սակայն ո՛չ իրաքյան, ո՛չ սիրիական զորքերը այպիսին չեն հանդիսանում»:

Հիշեցնենք նաև, որ Ջոն Քենթլին զինյալների կողմից առևանգվել է Սիրիայում 2 տարի առաջ: Նախորդ տեսանյութի մեջ Քենթլին ասում էր, որ արևմտյան երկրները ուղղակի անակնկալի են եկել իսլամիստների նման գործողություններից և չեն գնահատել նրանց իրական հնարավորությունները: