Համացանցում է հայտնվել «Իսլամական պետություն» խմբավորման անդամների կողմից «սպանված» բրիտանացի լրագրող Ջոն Կենտլիի մասնակցությամբ երկրորդ տեսանյութը: Առաջին տեսանյութը համացանցում հրապարակվել է մեկ շաբաթ առաջ:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ նախորդի տեսանյութի նման Կենտլին նարնջագույն հագուստով նստած է սեղանի շուրջ: Այսպիսի հագուստ են կրում է նաև Կուբայում գտնվող ամերիկյան բանտում: 

Տեսանյութը տևում է 6 րոպե, որի մեջ լրագրողն ասում է, որ արևմտյան երկրները ուղղակի անակնկալի են եկել իսլամիստների նման գործողությունների և չեն գնահատել նրանց իրական հնարավորությունները: 

Նշենք նաև, որ բրիտանացի լրագրողը գերի էր ընկել արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ 2012թ.-ին նրան առևանգել էին, սակայն առաջին անգամ նրան հաջողվել էր փախչել: