«Ժողովուրդ» թերթը գրում է.

Օգոստոսի 18-ի երեկոյան Լոռու մարզի Գուգարք գյուղում սպանվել էր համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանի մտերիմ հարազատներից մեկը:

Եվ այսպես, տեղեկություններ էին տարածվել, որ Արթուր Ղավալյանը ներխուժել է Հայկուշ Աշուղյանի բնակարան, ննջասենյակում դանակով սպանել նրան, վիրավորել Հայկանուշի եղբորորդուն` Րաֆֆի Աշուղյանին և հեռացել: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արթուրը ցանկացել է գողություն կատարել, սակայն բնակարանի անդամների դիմադրության արդյունքում, ինքը ևս վիրավորվել էր և չէր հասցրել իրագործել ծրագրերը:

Armlur.am-ի հետ զրույցում Գուգարք համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանն ասել էր, թե կատարվածից շատ զարմացած էր ու չէր կարող պատկերացնել տեղի ունեցածը. «Րաֆֆին հորաքրոջ հետ էր բնակվում: Հայկուշն էլ երեխա չուներ, ամուսնացած չէր: Արթուրն ու Րաֆֆին, իմ տեղեկություններով, կարծես թե մտերիմ են եղել: Գիտեմ, որ նախկինում նրանց միջև տարաձանություն չի եղել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: