Սովի դեմ պայքարում Հայաստանը գտնվում է առաջին տասնյակում: ՄԱԿ-ը «Իրավիճակն աշխարհում պարենային անվտանգության հարցում» իր զեկույցում հայտնել է այս մասին: Զեկույցը հրապարակվել է սեպտեմբերի 16-ին:

Սովի դեմ պայքարի հաջողակ 10-յակում են Վրաստանը, Ադրբեջանը, Գանան, Քուվեյթը, Բրազիլիան, Կուբան, Թայլանդը, Վենեսուելան Սենթ- Վինսենթը:

Զեկույցն աշխարհում սովյալների թվի նվազման դրական միտում է արձանագրել: Սակայն, մոտ 805 մլն մարդ, կամ մոլորակի յուրաքանչյուր 9-րդ բնակիչը դեռևս տառապում է սովից: