«Ժամանակի» տեղեկություններով՝ երեկ հերթական ռազբորկա է գրանցվել մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում:
Որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա Արսեն Մկոյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրան հրազենային վիրավորումը պատճառել է «Ժագա» մականունը կրող հեղինակություն համարվող անձը, որը նույն թաղամասի բնակիչ է, և առայժմ չճշտված տեղեկություններով՝ օրեր առաջ վերադարձել Հայաստան:

Ավելի ուշ տեղեկացանք, որ Ա. Մկոյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: