Լեդի Գագան անթիվ անգամներ զարմացրել է մեզ իր տարբեր կերպարներով, բայց այս անգամ ինքն իրեն գերազանցեց, գրում է spletnik.ru-ն: Աստղերի մեծամասնությունը գերադասում է շռայլ հանդերձանքներ կարմիր գորգի համար, իսկ ճանապարհորդության դեպքում նախապատվությունն ավելի շատ տալիս է հարմարավետ և այդքան էլ աչքի չընկնող հագուստին:

Բայց Լեդի Գագան ինքն իրեն կզիջեր, եթե չփորձեր տարբերվել իր կոլեգաներից: Անգամ օդանավակայանում նրան չես տեսնի հասարակ ջինսերով: Իսկ եթե մեկնում է Հունաստան, ապա Ափրոդիտեի կերպարանքով: