Եվրոպա Լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մոսկվայի «Դինամոն» Հունաստանում մրցելու է «Պանատինայկոսի» հետ: «Դինամոյի» մեկնարկային կազմում բացակայում է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով վերջին խաղերում հանդիսանում էր թիմի հիմնական դարպասապահը: «Դինամոյի» դարպասը այսօր պաշտպանում է Վլադիմիր Գաբուլովը, իսկ պահեստայինների նստարանին է Անտոն Շունինը: Փաստորան Բերեզովսկին նույնիսկ հայտավորված չէ այս խաղին: