Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունում տեղի ունեցած Քառյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության Նաիրա Զորհրաբյանն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային երեք հիմնական հարցեր`  հանրահավաքի անցկացման օրն ու վայրը, հանրահավաքի օրակարգն ու բովանդակությունը և մարզային այցերը:

«Քառյակի 3 քաղաքական ուժեր` ԲՀԿ-ն, Ժառանգությունը և ՀԱԿ-ը, հոկտեմբերի 10-ին` ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում կանցկացնեն քաղաքական երեք ուժերի համատեղ հանրահավաք: ՀՅԴ-ի մեր հարգարժան գործընկերները չեն մասնակցի միասնական հանրահավաքին՝ այն հիմնավորմամբ, որ կան էական տարաձայնություններ այնպիսի լրջական խնդրի հետ կապված, ինչպիսին Սահմանադրական փոփոխություններն են»,- իր խոսքում նշեց Նաիրա Զոհրաբյանը` ավելացնելով, որ դժվար է պատկերացնել, որ այսօր թիվ մեկ օրակարգային խնդրի` Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրահավաքում չլիներ խոսք, չլիներ վերաբերմունք, դիրքորոշման, տեսակետի հայտնում:

Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում: