Ստամբուլի գլխավոր դատախազությունը հանել է դրամաշորթության և կոռուպցիայի գործով մեղադրվող 96 կասկածյալների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի որդի Բիլալ Էրդողանի նկատմամբ ներկայացված մեղադրանքը, հայտնում է թուրքական «Hurriyet Daily News» թերթը:

Էրդողանի՝ նախագահ դառնալուց հետո ոստիկանության 31 աշխատակից է կալանավորվել, ովքեր առնչություն են ունեցել Թուրքիայի նոր նախագահի որդու դեմ հարուցված քրեական գործին: