«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ֆրանսիական աշխարհահռչակ «Քարֆուր» հիպերմարկետի բացումը Երևանում հերթական անգամ հետաձգվում է։ Այս մասին երեկ տեղեկացանք «Երևան մոլ» առևտրի կենտրոնում, որի առաջին հարկում «Քարֆուրին» 6600քմ մակերեսով տարածք է տրամադրվել։

Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեցին «Երևան մոլի» ադմինիստրացիայից, հիպերմարկետի բացումը շինարարական պատճառներով հետաձգվում է մինչև նոյեմբերի վերջ կամ դեկտեմբեր։ «Քարֆուրի» տարածքում շինարարություն իրականացնող բանվորներից մեկն էլ ասաց, որ հիպերմարկետի բացման առավելագույն ժամկետը եկող տարվա հունվար ամիսն է»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: