Քիմ Քարդաշյանը և Ռիտա Օրայը այնքան էլ մտերմիկ հարաբերությունների մեջ չեն: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Քիմ Քարդաշյանը հրաժարվել է նստել Ռիտա Օրայի կողքին MTV VMA-ի մրցանակաբաշխության ժամանակ:

Աստղերին մոտ կանգնած աղբյուրները պատմել են, որ 33-ամյա Քարդաշյանը համարում է, որ 27-ամյա Օրան խաբել է իր եղբայր Ռոբին:

«Մեզ պատմել են, որ Քիմը մտել է համերգասրահ և տեսել, որ պետք է նստի Օրայի մոտ: Սկանդալ չհրահրելով՝ նա խնդրել է պրոդյուսերներին իր համար այլ նստատեղ գտնել: Նա իրեն աստղի նման չի պահել, ուղղակի չի ցանկացել շփվել Ռիտայի հետ»,-փոխանցում է TMZ կայքը: