Ադրբեջանում ձերբակալվել է ևս մեկ իրավապաշտպան: Աբուլֆաթ Նամազովը պետք է ԱՄՆ թռչեր, ուր հրավիրվել էր լրագրողների համար կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար: Սակայն նրան երկրից դուրս չէին թողել, քանի որ նա իրավապաշտպան Էմին Հուսեյնովի գործով վկա է:

Haqqin.az –ը, վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, հայտնում է, որ Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի աշխատակից Աբուլֆաթ Նամազովին ձերբակալել են Բաքվի օդանավակայանում` երկիրը լքելու փորձի ժամանակ:

Օգոստոսի 8-ին դատախազությունը խուզարկել էր Հուսեյնովի գրասենյակը եւ բռնագրավել փաստաթղթերը, կազմակերպության տեխնիկան եւ էլեկտրոնային կրիչները:

Էմին Հուսեյնովը անհետ կորել է.ըստ առկա տեղեկության՝ նա թաքնվում է արտասահմանյան երկրներից մեկի դեսպանատան տարածքում: