Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր` օգոստոսի 31-ին, հրավիրվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայր` մասնակցելու "Բաց դռների օր" միջոցառմանը:
Արթուր Աբրահամը հանդիպումներ է ունեցել Անգելա Մերկելի աշխատակազմի պաշտոնյաների հետ, նրանց և գերմանական հեռուստալրագրողների հետ զրույցներում բարձրաձայնել Գերմանիա ներգաղթած օտարերկրացիների խնդիրների մասին: Այս մասին հաղորդում է Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակը:

Տեղեկացնեմ նաև, որ Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) ամենօրյա մարզումների մեջ է Բեռլինում, նա պատրաստվում է սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք մենամարտին: Արթուր Աբրահամի մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ):